fbpx
Աշխարհ

Մեքսիկական բանտում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել

Մեքսիկայի հյուսիս-արևելքում գտնվող Նուևո-Լեոն նահանգի «Տոպո-Չիկո» բանտում տեղի է ունեցել զանգվածային անկարգություն, ինչի հետևանքով ավելի քան 10 բանտարկյալ է տուժել: Այս մասին տեղեկացնում է El Universal թերթը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ անհնազանդության պատճառը մի քանի հարյուր դատապարտյալի այլ ուղղիչ հիմնարկներ տեղափոխելու որոշումն է:

Տուժածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել:

Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարին «Տոպո-Չիկոյում» տեղի են ունեցել վերջին տասնամյակի ամենաարյունալի բախումները, որի հետևանքով, իշխանության տվյալներով, զոհվել էր 49 մարդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ