Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգում ավազակներն առևանգել են ավտոբուսի մոտ 20 ուղևորի, հայտնում է Excelsior պորտալը:
Ավտոբուսը Տամպիկո քաղաքից Ռեյնոս էր ուղևորվում, երբ ճանապարհը փակել են երկու ավտոմեքենա և ստիպել կանգնել: Այնուհետև սրահ են մտել զինված մարդիկ և 41 ուղևորից 19-ին իջեցրել ու տարել անհայտ ուղղությամբ:
Վարորդն այնուհետև կապ է հաստատել իր ղեկավարության հետ՝ զեկուցելով իրավիճակի մասին: Գործին միացել են իրավապահները, բայց առևանգման մասին առայժմ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա:
Մեքսիկայի արևելյան ափին գտնվող Տամաուլիպաս նահանգը թմրաթրաֆիքի համակարգում առանցքային տարածաշրջաններից մեկն է, նաև գոտի, որտեղ թմրակարտելների կոնֆլիկտների պատճառով բազմիցս զանգվածային սպանություններ են կատարվել: Ներկայումս տարածքի համար պայքարում են երեք կարտելներ:

