fbpx
Աշխարհ

Մեքսիկայում մարդու մարմնի մասերով լցված պարկեր են հայտնաբերվել

Մեքսիկայի Խալիսկո նահանգի տարածքում իշխանությունները մարդու մարմնի մասերով լցված 18 պարկ են հայտնաբերել։ Այդ մասին երեկ հայտարարել է նահանգի դատախազ Հերարդո Սոլիսը։

Նրա խոսքերով՝ դրանք հայտնաբերվել են զինվորականների օպերացիայի ժամանակ, երբ նրանք Թլահոմուլկո շրջանում առևանգված մարդկանց էին փորձում ազատել։ Առևանգվածներից մեկը հասցրել է փախչել և օգնություն խնդրել իշխանություններից։

Շուրջ 50 հատուկջոկատայիններ ներխուժել են նշված վայր և ազատել 3 առևանգվածի, ինչպես նաև փոխրաձգությունից հետո ձերբակալել են առևանգողներից 3-ին։
Օպերացիայի ժամանակ զինվորականները պարկեր են հայտնաբերել՝ լի մարդու մարմնի մասերով։

Հալիսկո շրջանը հայտնի է կազմակերպված հանցավորության ակտիվությամբ։ «Հալիսկո՝ նոր սերունդ» թմրակարտելը պայքարում է նահանգում թմրաթրաֆիքի վերահսկողության համար։
Վերջին տարիներին Մեքսիկայում բռնությունների ալիք է բարձրացել։ Թմրակարտելները հակամարտում են ԱՄՆ թմրանյութերի փոխադրման վերահսկողության համար։ Մեքսիկայում 2018-ին սպանությունների ռեկորդային թիվ է գրանցվել՝ 33․34 հազար։ 2017-ին այդ ցուցանիշը 31․2 հազար է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ