fbpx
Քաղաքականություն

Մեր ժողովուրդը բարեփոխումների մեծ սպասումներ ունի. Գարեգին Բ (Տեսանյութ)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի առիթով հանդես եկավ ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշվեց.

Ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ 7-րդ գումարման Ազգային ժողովի  անդրանիկ նիստի առիթով: Արգասաբեր գործունեության մաղթանքով շնորհավորում ենք Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներիդ:

Այսօր դուք՝ իբրև վստահյալ ներկայացուցիչները ժողովրդի, ստանձնում եք ձեր պարտականությունները: Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաև ձեր ուսերին է, քանզի մեր երկրի առաջընթացն ու զարգացումը  մեծապես պայմանավորված է օրենսդիր մարմնի գործունեությամբ: 

Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների: Բարօրության ու կարիքների հոգածության հրամայականը չէ միայն, որ հուզում է մեր ժողովրդին: Մեր երկրի առջև ծառացած են արտաքին հանգամանքներով պայմանավորված լրջագույն մարտահրավերներ, որոնց դիմակայելու և շահեկան կերպով լուծումների առաջնորդելու համար ներքին կյանքում պիտի ունենանք հնարավորինս քիչ խնդիրներ: Պետական, քաղաքական գործիչների և ողջ հասարակության ընդհանուր բարեխղճությունը և քաղաքացիական պատասխանատվությունը գլխավոր պայմանն են մեր ժողովրդի ներուժի համախմբման, մեր պետականության ամրապնդման և մեր շեն, հուսալի ապագայի կերտման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ