ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում, պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սպառողական վարկերի ավելացումը, ասաց, որ վարկ վերցնելն արտահայտում է մարդու տրամադրությունը՝ լավատեսություն։ Այս մասին այսօր
Թանդիլյանը ապա նշեց, որ գուցե դա նրանից է, որ մարդիկ ուղղակի բավարար գումար չունեն և ստիպված գնում են վարկով։
«Օրինակ, ես հիմա մտածում էի, որ մեր տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան և այլն, ամեն ինչ մենք վարկով ենք առել, որովհետև շատ հարմար վարկեր են առաջարկում … եթե չեմ սխալվում՝ մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա դեռ չենք վերջացրել, մի չորս տարի առաջ ենք գնել», – ասաց վարչապետը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նույնպես միջամտեց քննարկմանը և ժպտալով պատմեց, որ օրեր առաջ գնացել է վարկով հեռուստացույց վերցնելու, չեն տվել, քանի որ ԴԱՀԿ-ն կալանք է դրել Միրզոյանի հաշվի վրա։