Պատմաբան Դավիթ Ֆիդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեր մշակութային կենցաղի զգալի մասը ռաբիսի ու անճաշակության աղբի մեջ կորած է: Էն տիպի, որ արժեհամակարգային լրջագույն խնդիրներ ունենք և երկար ժամանակ է պահանջվելու, որ մեջքներս ուղղենք: Երբևէ չտեսանք նմանատիպ գործողություններ մեր մշակույթը տարիներով ռաբիզի, հեռուստատեսային աղբի միջոցով ոչնչացնողների հանդեպ:
Էն որ դուրս ես գալիս փողոց ու մեքենաների մեջից հնչող խայտառակ կլկլոցներից փոշմանում ես, որ տնից դուրս ես եկել: Սակայն հերիք էր աղջիկների ինչ որ պերֆորմանս (որը կարելի է հավանել կամ չհավանել) և միանգամից գլուխ բարձրացրեց «դարերի խորքից եկող» AZGS KORTANVUM EEE, SATANITNERR EENN բանաձևը»:

