Մեր նման երկրներում իրականությունն իմացող մարդը «ռիսկ չի անում» հակադրվել միֆերին․ «Առավոտ»

Հրապարակող՝

Մեր նման երկրներում իրականությունն իմացող մարդը «ռիսկ չի անում» հակադրվել միֆերին․ «Առավոտ»

Ամենադիտվածներ

«Ամենամեծ վտանգը ոչ թե այն է, որ ջուր է աղ­տոտվելու, կամ հակառակը՝ որ մեր պետությունը փող է կորցնելու, առավել ևս՝ այն չէ, որ ինչ-որ կոնվենցիա է վավերացվելու (որի պահանջները, միևնույն է, չեն կատարվելու): Կա ավելի լուրջ վտանգ: Ավելի ճիշտ` երկու խնդիր, որի լուծումը ես այս 30 տարվա ընթացքում չեմ տեսնում: 1/ Մար­դիկ շարունակում են ապրել առասպելներով: 2/ Մարդիկ, որևէ թեմայի շուրջ չհամաձայնելով ու վիճելով, թշնամանում են: Կոնվենցիայից կարելի դուրս գալ, կորցրած փողը կարելի է հետ բերել, անգամ աղտոտված ջուրը կարելի է մաքրել՝ փա­կելով աղտոտման աղբյուրը: Բայց ինչպե՞ս մաք­րել առասպելներով սնվող աղտոտված հոգինե­րը…

«Հենց որ Ամուլսարի հանքը գործարկվի, ամբողջ Հայաստանը մի հատ մեծ Չերնոբիլ կդառնա»: «Հենց որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, բոլոր տղամարդիկ կին կդառնան»: Ոչ միայն մեր, այլև բոլոր ժողովուրդների մեծամասնությունը ապրում է առասպելաբանությամբ: Տարբերությունն այն է, որ զարգա­ցած հասարակություններում մարդիկ, որոնք գի­տեն ճշմարտությունը, համարձակվում են այն ար­տաբերել: Իսկ մեր նման երկրներում իրականու­թյունը շատ լավ իմացող մարդկանց մեծ մասը կա´մ «ռիսկ չի անում» հակադրվել միֆերին՝ վա­խենում է քարկոծվելուց, կա´մ էլ միտումնավոր և ցինիկաբար նպաստում է առասպելների տարած­մանը՝ քարոզչական նկատառումներից ելնելով: Վերնախավի վախկոտությունն ու ցինիզմը խնդիր է մեր հասարակության համար, օրինակ, մարդիկ, որոնք շատ լավ հասկանում էին, որ ոստիկանա­կան գնդի վրա հարձակվելը և մարդ սպանելը ծանր հանցագործություն է, արդարացնում էին այն՝ այդպիսով նպաստելով զանգվածային փսիխոզին:

Առասպելների գլխավոր նպատակը, ինչպես տեսնում եք, թշնամանք սերմանելն է՝ հասարակու­թյան տարբեր խմբերի միջև և, իհարկե, իշխա­նության առաջին դեմքերի հանդեպ: Ես միշտ դեմ եմ եղել դրան՝ քննադատել, պահանջել, բողոքել՝ այո, թշնամանալ՝ ոչ, և իմ այդ վերաբերմունքը տարածվում էր նախորդ երեք նախագահների վրա՝ իրենց բոլոր սխալներով ու ձախողումներով: Հիմա նույն առասպելների միջոցով այդպիսի զգացմունք­ներ են բորբոքվում ներկայիս վարչապետի հան­դեպ՝ Ամուլսարի խնդրի հետ կապված: (Այժմ, կար­ծես, Փաշինյանը, քննադատության հեղեղը մեղ­մացնելու համար, մտադիր է «նոր ՇՄԱԳ-ի» միջո­ցով խնդիրը ևս մի քանի ամսով հետաձգել, բայց վստահ չեմ, որ դա լավագույն լուծումն է):

Ներհասարակական թշնամանքը վատ բան է՝ անկախ նրանից, թե ում դեմ և ինչ նպատակով է այն բորբոքվում: Ճիշտ են ասում՝ մենք փոքր եր­կիր ենք՝ նոր հանքեր բացելու համար: Իսկ որ իրար հետ թշնամանանք՝ դրա համար մեծ ենք»,-գրում է թերթը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում

Ամենաթարմ