Մեր քայլը ոչ թե լարվածություն առաջացնելու, այլ այն թուլացնելու նպատակ էր հետապնդում. Բակո Սահակյան

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ժամանել է ՀՀ Ազգային ժողով, որտեղ ժամը 19:00-ին մեկնարկել է նրա հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:

Մինչև հանդիպման մեկնարկը Բակո Սահակյանը պատասխանել է լրագրողների հարցրերին: Նա, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման համար իր և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ներկայացրած անձնական երաշխավորությանը, նշեց, որ իրենց միջնորդությունը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում:

«Ընդհակառակը՝ այս քայլը նպատակ էր հետապնդում, որ եթե կա լարվածություն, այդ լարվածությունը թուլացնելու։ Մեր միջնորդության մեջ նշված էր, որ դա քայլ չէ ուղղված ՀՀ դատական գործընթացը կասկածի տակ առնելու», – նշել է նա։

Լրագրողները նաև հարցրին՝ 2008 թվականի մարտի 1-ին Արցախից զինվորական ստորաբաժանումներ բերվե՞լ են Երևան, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Բակո Սահակյանը ասաց. «Այդ մասին մենք բազմաթիվ հայտարարություններ ենք արել, այս պահին ՀՔԾ–ն քննչական գործողություններ է իրականացրել և շարունակում է իրականացնել»։

 

Հրապարակող՝

Ամենաթարմ