Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է հերթական նախախաղային մարզումը՝ Իսլանդիայի ընտրանու հետ աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 7-րդ տուրի հանդիպմանն ընդառաջ։
Հիշեցնենք, որ այն մեկնարկելու է այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին։
Հայաստանի հավաքականը հյուրընկալվողի դերում է լինելու։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լուսանկարներ է ներկայացրել մեր հավաքականի վերջին մարզումից։
