Տնտեսություն

Եզակի դեղին Mercedes-Benz SLR McLaren Roadster-ը վաճառքի է հանվել

Միակ դեղին Mercedes-Benz SLR McLaren Roadster-ն այժմ հնարավոր է գնել, գրում է Motor-ը։

2007 թվականին թողարկված Mercedes-Benz SLR McLaren Roadster-ը դարձավ պատմության ամենագեղեցիկ և հազվագյուտ սուպերքարերից մեկը:

Մեքենայի բաց տարբերակը համալրված էր 626 ձիաուժ հզորությամբ 5,4 լիտրանոց V8 տուրբո շարժիչով և 5 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով։

2003 թվականից մինչև 2010 թվականը արտադրվել է SLR McLaren-ի մոտավորապես 2000 նմուշ, որոնցից միայն 520-ն է եղել ռոդսթեր: Եվ դրանցից միայն մեկը գործարանում ներկվել է շքեղ վառ դեղին գույնով։

2008 թվականի Roadster-ը գնվելուց հետո պահվել է չոր տեղում և անցել է հարյուր կիլոմետրից պակաս: Գնման պահին Mercedes-Benz SLR McLaren Roadster-ն արժեր 570,000 դոլար։ Մեքենայի հետ տրվում է գնման հաշիվը, անդորրագիրը և իսկության վկայագիր ավտոարտադրողի կողմից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ