fbpx
Աշխարհ

Մերձավոր Արևելքում անվտանգություն կլինի, եթե ԱՄՆ-ն դադարեցնի տնտեսական պատերազմը․ Զարիֆ

Իրանը կարծում է, որ Մերձավոր Արևելքում տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրավիճակը կկայունանա, եթե ԱՄՆ-ն դադարեցնի Թեհրանի դեմ տնտեսական պատերազմը: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Չափազանց դժվար է տարածաշրջանում անվտանգություն պահպանել, քանի դեռ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական պատերազմ է վարում: Տարածաշրջանն ինքնուրույն կկայունանա, եթե դադարեն զբաղվել ահաբեկչությամբ և տնտեսական պատերազմներով»,- ասել է նա:

Զարիֆն այցով Ճապոնիայում է: Նա չորեքշաբթի հանդիպել է երկրի վարչապետ Սինձո Աբեի հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի իրադրությունը և լարվածության նվազմանն ուղղված ջանքերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Աբեի հանդիպման մշակման շուրջ. այդ ժամանակ Նյու Յորքում ընթանալու է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ