Սպորտ

Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստը մերժել է Յուվենտուսի և Միլանի առաջարկները

Դոնեցկի «Շախտյորի» և Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստ Միխաիլ Մուդրիկը հրաժարվել է տեղափոխվել Ա Սերիա։

Ինչպես տեղեկացնում է Sempremilan.it-ը, ֆուտբոլիստը առաջարկ է ունեցել «Միլանի» և «Յուվենտուսի» կողմից։ Ըստ աղբյուրի՝ Մուդրիկը վստահ չէ, որ այս ակումբներում կստանա բավարար խաղաժամանակ։

Ամենայն հավանականությամբ ուկրաինացին կարիերան կշարունակի Բունդեսլիգայում։ Օրեր առաջ հաղորդվում էր, որ Մուդրիկը բանավոր համաձայնության է եկել Լևերկուզենի «Բայերի» հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ