«Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը մերժել է «Միլանի» առաջարկը։ Այս մասին հայտնել է Calciomercato-ն։
Ըստ աղբյուրի՝ պայմանավորվածություն է եղել նրան ձեռք բերել 25 միլիոն եվրոյով։
Նշենք, որ Սանշեշի՝ «Լիլի» հետ պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականին։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: