Անգելա Մերկելը աշխատանքային այցով կայցելի Թուրքիա

Հրապարակող՝

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմերը պետք է պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն. Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով կայցելի Թուրքիա:

Այս մասին հայտնել է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ նախատեսվում է քննարկել փոխադարձ համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը:

Բանակցությունների օրակարգը ներառում է նաև Թուրքիայի և ԵՄ -ի հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր՝ ներառյալ իրավիճակը Լիբիայում, Սիրիայում և Աֆղանստանում:

Ամենաթարմ