Թուրքիա է ժամանել թալիբների պատվիրակությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Տեղի ունեցող պրոցեսները տանում են քաղաքական մթնոլորտի առաջխաղացմանը․ Արսեն Թորոսյան

Աֆղանստանի իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները ժամանել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։

Պատվիրակությունը գլխավորում է թալիբները ձևավորած ժամանակավոր կառավարության արտգործնախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքին։

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ պատվիրակությունն արդեն հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ թալիբների կառավարությունում ներառականության, կանանց և երեխաների իրավունքներին վերաբերվող հարցեր։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ