Նավալնիի մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը կեղծված է․ Լուկաշենկո

Հրապարակող՝

Azat TV

Ամենադիտվածներ

БелТА գործակալության հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը գաղտնալսել է Վարշավայի և Բեռլինի զրույցը, ինչը հաստատում է, որ Ալեքսեյ Նավալնիի մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը կեղծված է:

«Երեկ կամ նախորդ օրը, ես կոնկրետ չեմ հիշում, Մերկելի ելույթից առաջ մենք գաղտնալսել ենք խոսակցությունը: Մենք այսպես ենք հասկանում, որ Վարշավան խոսում է Բեռլինի հետ: Երկու բաժանորդ կապի մեջ է: Մեր ռադիոէլեկտրոնային ռազմական հետախուզությունը գաղտնալսել է … Մենք գաղտնալսեցինք մի հետաքրքիր խոսակցություն. այն հստակ ցույց է տալիս, որ դա կեղծիք է»,- ընդգծել է Լուկաշենկոն Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ զրույցում:

Երկրի նախագահը հավելել է, որ առաջիկայում Բելառուսը ձայնագրությունը կփոխանցի ԱԴԾ-ին:

Ամենաթարմ