fbpx
Սպորտ

Մեսսին ցանկացած ժամանակ կարող է խզել կատալոնական ակումբի հետ պայմանագիրը. Պիկե

«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է այն տեղեկությունը, որ կատալոնական ավագ Լիոնել Մեսսին ցանկացած ժամանակ «կապտանռնագույնների» հետ կարող է խզել պայմանագիրը:

Goal-ը փոխանցում է Պիկեի խոսքերը. «Ես գիտեմ, որ Մեսսին ցանկացած մրցաշրջանի վերջում կարող է անվճար հեռանալ:

Սակայն դա ինձ ընդհանրապես չի անհանգստացնում, քանի որ բոլորը գիտեն, թե Լեոն որքան է նվիրված «Բարսա»-ին:

Այն բանից հետո, ինչ նա տվել է ակումբին, նա արժանի է ընտրել իր ապագան»:

Կատալոնական ակումբի հետ Մեսսիի պայմանագիրը լրանում է 2021 թվականին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ