«Բարսելոնայի» hարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ ակումբում կմնա, եթե Նեյմարը վերադառնա ակումբ:
Մեսսին հայտնել է, որ ինքը իրեն երջանիկ չի զգում կատալոնական ակումբում և նրան չի գոհացնում թիմի մարզական հաջողությունները, ինչպես նաև Էռնեստ Վալվերդեի պաշտոնանկությունը:
Ֆուտբոլիստը Վալվերդեի հետ ունեցել է ընկերական հարաբերություններ:
Արդյունքում միակ մոտիվացիան, որ Մեսսին կպահի ակումբում Նեյմարի վերադարձն է:
Հիշեցնենք, որ Նեյմարը այժմ խաղում է ՊՍԺ-ի կազմում: Իսկ Մեսսին և Նեյմարը միասին խաղացել են 2013-ից մինչև 2017 թվականը:
Այս մասին հայտնում է EL Confidencial-ը: