«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, ամուսնու հետ համատեղ լուսանկար է հրապարակել արձակուրդից։
Լուսանկարում նա և Մեսսին զբոսանավի վրա վայելում են իրենց հանգիստը։
Հիշեցնենք, որ հուլիսին Մեսսին հաղթեց իր երկրորդ Կոպա Ամերիկայի գավաթը՝ դառնալով պատմության ամենատիտղոսակիր խաղացողը նվաճած 45 գավաթով։
Մեսսին «Ինտեր Մայամիում» է հանդես գալիս 2023 թվականից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Այս պահին Լեոյի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո: