fbpx
Սպորտ

Մեսսիի առողջական վիճակի մասին Վալվերդեն մեկնաբանություն է տվել

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բորուսիա Դորտմունդ»-ի դեմ հանդիպումից հետո «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն  խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիի մարզավիճակի մասին:

Հիշեցնենք, որ արգենտինացին վնասվածքի պատճառով մոտ կես ժամ անցկացրեց խաղադաշտում:

«Մեսսին այնպիսի մարզավիճակում է, ինչպիսին լինում են խաղացողներն, ովքեր մինչմրցաշրջանային պատրաստություն չեն անցնում:

Նա ընդամենը 4-5 մարզում է անցկացրել ու առանց լուրջ պատրաստվածությամբ մտավ խաղի մեջ: Երևում էր, որ խնդիրներն անցյալում են ու պատրաստ է: Հետզհետե կգա իր լավագույն խաղամակարդակին»,- իսպանացու խոսքերը մեջբերում է  AS-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիա Դորտմունդ» – «Բարսելոնա» խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ