fbpx
Սպորտ

Մեսսիի հիանալի հնարքը սեղանի թենիսի գնդակով

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իր տաղանդը ցուցադրել է նաև սեղանի թենիսում:

Մեսսին իր հնարքները ցուցադրել է Pepsi-ի գովազդային հոլովակի նկարահանման ընթացքում:

«Շարունակում ենք զվարճանալ Pepsi-ի հետ»,- գրել է արգենտինացին:

Մանրամասները` տեսանյութում.

https://youtu.be/2tvGeX1di6c

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 24 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 25 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

«Բարսելոնան» գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը` իր ակտիվում ունենալով 60 միավոր: «Աթլետիկոն», որն ընթանում է երկրորդ տեղում, 53 միավոր ունի:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» մարտի 13-ին «Կամպ Նոու» ստադիոնում կանցկացնի «Լիոնի» հետ պատասխան խաղը: Առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ