«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Ռեալի» հետ հանդիպման (1:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
«Երկրորդ տարին անընդմեջ «Բարսելոնան» առաջնության մրցաշարային աղյուսակում զգալիորեն գերազանցում է մրցակիցներին: Կանցնի որոշ ժամանակ, և մեր կայունությունը կգնահատվի:
Միևնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, որ առջևում շատ հանդիպումներ կան: Եթե հենց հիմա համարենք, որ «Ռեալն» այլևս պայքարում չէ, կկորցնենք մեր առավելությունը: Նույնը նաև «Աթլետիկոյի» դեպքում:
Կլասիկոյից հետո Մեսսին ասաց, որ իրեն լավ է զգում: Նա խաղադաշտում ուժ չխնայեց, աշխատեց թիմի համար: Մեսսին այլմոլորակային է: Ամեն անգամ, երբ նա գնդակով է, ինչ-որ անհավանական բան է տեղի ունենում»,- Վալվերդեի խոսքը մեջբերել է Mundo Deportivo-ն:
Հավելենք, որ այժմ «Բարսելոնան» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը` երկրորդ տեղում գտնվող «Աթլետիկոյին» գերազանցելով 10 միավորով, իսկ եռյակը եզրափակող «Ռեալին»՝ 12:
Հաղորդում է armsport.am-ը։