Լիոնել Մեսսին Ժոան Լապորտին ասել է, որ չի բացառում «Բարսելոնա» վերադառնալը։
ՊՍԺ-ի հարձակվողն այս շաբաթ զանգահարել է «Բարսելոնայի» նախագահին: Լապորտան փորձում է հարթել Մեսսիի հետ հարաբերությունները, ով հիասթափված էր ակումբի պահվածքից 2021 թվականի ամռանը, երբ խաղացողը ստիպված եղավ միանալ ՊՍԺ-ին անվճար տրանսֆերով այն բանից հետո, երբ Բարսան չկարողացավ նրան նոր պայմանագիր առաջարկել:
Էլ Կլասիկո հեռուստաընկերության եթերում արգենտինացի լրագրող Սերխիո Գոնսալեսը, հղում անելով իր աղբյուրներին, ասել է, որ Լապորտան ներողություն է խնդրել Մեսսիից այն բանի համար, որ նա ստիպված է եղել հեռանալ «Բարսելոնայից»։
Նշվում է, որ հնարավոր վերադարձի հարցում կարևոր դեր ունի նաև Բարսելոնայի գլխավոր մարզիչ Չավին։
Մեսսին Լապորտային ասել է, որ այս պահին մտածում է միայն Աշխարհի առաջնության մասին, որը կմեկնարկի նոյեմբերին։ Այս մրցաշարից հետո հարձակվողը պատրաստ է մտածել «Բարսելոնա» վերադառնալու մասին: