fbpx
Սպորտ

Մեսսին Գվարդիոլայի շնորհիվ ավելի լավը դարձավ. Վիդիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Նեմանյա Վիդիչը հայտարարել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իր հաջողությունների համար պարտական է «կապտանռնագույնների» նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլային:

«Գվարդիոլան փոխել է Մեսսիին։ Նախկինում նա խաղում էր աջ եզրում և հաճախ տեղափոխվում էր այդ եզր։Նա վտանգավոր էր, բայց կանխատեսելի։ Գվարդիոլան նրան տեղափոխվեց կենտրոն և ավելի լավը դարձրեց։ Ամբողջ թիմը սկսեց խաղալ նրա վրա։

Մեսսիի դեմ խաղացել եմ երկու անգամ և երկու անգամ էլ պարտվել ենք։ Դժվար է խոստովանել, որ «Բարսելոնան» ավելի լավն  էր «Մանչեսթեր Յունայթեդից»։ Դժվար է դա ասել, դժվար է ընդունել։ Մենք հիանալի թիմ ունեինք 2009-ին։ Մենք կարող էինք ավելի լավ հանդես գալ։ Մեզ մոտ խաղում էին Եվրոպայի և աշխարհի չեմպիոնները» – ֆուտբոլիստի խոսքերը հաղորդում է Goal.com-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ