Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ցանկանում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, Մեսսին զանգել է Նեյմարին և հորդորել նրան, որ ոչ մի դեպքում բանակցություններ չսկսի «Ռեալի» հետ և սպասել «Բարսելոնայի» քայլերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նեյմարը կապ էր հաստատել Մեսսիի հետ և խնդրել արգենտինացուն միջամտել բանակցություններին:
Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին:
