fbpx
Սպորտ

Մեսսին նոր ռեկորդ է սահմանել Արգենտինայում

Արգենտինայի հավաքականի աստղ Լիոնել Մեսսին ռեկորդ է սահմանել թիմի կազմում։

Նա երեկ Բոլիվիայի դեմ խաղում անցկացրեց իր 148-րդ հանդիպումը։ Սա ռեկորդային է Արգենտինայի պատմության մեջ։ Նա սրանով շրջանցեց Խավիեր Մասկերանոյին և այժմ խաղերի քանակով առաջինն է Արգենտինայի հավաքականում։

Նշենք, որ Արգենտինա-Բոլիվիա խաղն անցկացվում է Կոպա Ամերիկայի շրջանակներում։ Մեսսիի թիմը կարողացավ հաղթել 4-2 հաշվով, իսկ Մեսսին դարձավ դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ