Մեսսին ՊՍԺ-ի կազմում վաղը կխաղա Անժերի դեմ՝ աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո առաջին անգամ

Հրապարակող՝

Մարդիկ ավելի շատ հարգում են Մեսսիին, քան նախագահին․ Մարտինես

Ամենադիտվածներ

Լիոնել Մեսսին վաղը կանցկացնի իր առաջին խաղը «Պարի Սեն Ժերմենի» կազմում այն ​​բանից հետո, երբ Արգենտինայի հավաքականը հաղթեց ԱԱ-2022-ում:

Հունվարի 4-ին հարձակվողը վերադարձել է ՊՍԺ՝ ակումբի կողմից իրեն տրամադրված արձակուրդից հետո։

Ինչպես հայտնում է L’Équipe-ը, երեկ Մեսսին մարզվել է սովորականի պես։ Եթե ​​ինչ-որ անսպասելի բան տեղի չունենա, նա կլինի ՊՍԺ-ի մեկնարկային կազմում վաղը կայանալիք Լիգա 1-ի 18-րդ տուրի՝ Անժերի դեմ խաղում:

Նեյմարի մասնակցությունն այս խաղին հարցականի տակ է։ Երկուշաբթի օրը բրազիլացին անցկացրել է ՊՍԺ-ի մարզումների մի մասը։ Մարզչական շտաբը կգնահատի, թե քանի րոպե է հարձակվողը պատրաստ խաղալու։ Նեյմարը բաց է թողել Ֆրանսիայի գավաթի խաղը «Շատորոյի» դեմ (3-1)՝ բուժվելու համար 2022 թվականի աշխարհի առաջնության Բրազիլիա-Սերբիա խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Այսօր ՊՍԺ կվերադառնան Կիլիան Մբապեն և Աշրաֆ Հակիմին, ովքեր մեկ շաբաթ արձակուրդ են ստացել։ Սպասվում է, որ հունվարի 15-ին նրանք կհանդիպեն «Ռենի» հետ Լիգա 1-ի 19-րդ տուրի խաղում:

Ամենաթարմ