Ֆաբիո Կապելոն համոզված է, որ Լիոնել Մեսսին այժմ զիջում է Կիլիան Մբապեին։
«Մեսսին երկար տարիներ ցույց է տվել իր մակարդակը, նա հիանալի է: Նա մի քանի տարի ամենաուժեղ ֆուտբոլիստն էր։
Բայց առայժմ Մբապեն ավելի լավն է: Նա ուժեղ է, արագ, գոլեր է խփում, նույնիսկ եթե նրա խաղը չունի այն կախարդանքը, որն ունի Մեսսին»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը։