Քրիս Սմոլինգը խոսել է «Բարսելոնայի» հետ սպասվելիք խաղի մասին` շեշտը դնելով Լիոնել Մեսսի հետ սպասվող դիմակայության վրա.
«Մեսսիի դեմ խաղալն այն է, ինչ մեզ դուր է գալիս: Ես արդեն հնարավորություն ունեցել եմ խաղալու Կրիշտիանու Ռոնալդուի և Կիլիան Մբապեի դեմ:
Ամեն անգամ սա նոր մարտահրավեր է: Ինձ դուր է գալիս խաղալ այդպիսի ֆուտբոլիստների դեմ: Ցանկանում եմ փոխանցել Մեսսիին, որ սպասում եմ նրան»,- Սմոլինգի խոսքերն է փոխանցում Metro-ն: