ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ապրիլի 28-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Երևանում ծառայություն իրականացնելիս, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել երկու տղամարդու՝ երկուսն էլ մայրաքաղաքի բնակիչներ:
«40-ամյա տղամարդը մեքենայի մեջից ոստիկաններին ներկայացրել է մեթադոնով սրվակներ, իսկ 39 տարեկանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Լ» գրառմամբ 10 դեղահաբ:
- Այս պահին մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է․ Ոստիկանություն
- Անծանոթները 2 անձի վեճի ժամանակ դանակահարել են․ ոստիկանություն
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ: