Պարեկները հայտնաբերել են մեթամֆետամին և ատրճանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ապրիլի լույս 7-ի գիշերը, ժամը 04.40-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Գայի պողոտայի և Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում հայտնաբերել ու, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Երևանի 41-ամյա մի բնակչի՝ իր «Մերսեդեսով» հանդերձ։

«Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգվածով 2 փաթեթ։
41-ամյա տղամարդը մեքենայի սրահից ոստիկաններին ներկայացրեց օդաճնշիչ ատրճանակ:

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը «կրիստալ» տեսակի թմրամիջոց է, ձեռք է բերել «տելեգրամի» միջոցով՝ իր անձնական օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ