fbpx
Մշակույթ

Մետրոպոլիտեն օպերայի տնօրենը ցանկանում է համագործակցել Հայաստանի օպերային թատրոնի հետ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ապրիլի 7-ին Նյու Յորքում ներկա է գտնվել OPERA NEWS մրցանակաբաշխությանը: Ինչպես տեղեկացնում են Օպերային թատրոնից, ապրիլի 9-ին նախատեսված է Կ. Օրբելյանի աշխատանքային հանդիպումը Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր տնօրեն Պիտեր Գելբի հետ: Նախաձեռնությունը Պ. Գելբինն է, ով ցանկանում է համագործակցության ծրագրեր մշակել Հայաստանի օպերային թատրոնի և Մետրոպոլիտեն օպերայի միջև:

Նյու Յորքում Կ. Օրբելյանը բանակցություններ է ունենալու խաչատրյանական բալետային ներկայացումների հյուրախաղերը կազմակերպելու նպատակով: Նախատեսված է նաև Մետրոպոլիտեն օպերայի երաժշտական ղեկավար Ջոն Ֆիշերի և մաեստրո Կ. Օրբելյանի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության հնարավոր տարբերակները, որոնց շարքում առաջնային է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմադրության հյուրախաղային ցուցադրությունների կազմակերպումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ