fbpx
Աշխարհ

Ուկրաինայում պատերազմը կարող է տևել 5-10 տարի. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար

Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում Ուկրաինան առաջին հերթին պետք է ազատի սեփական տարածքները Ղրիմում և Դոնբասում, իսկ Արևմուտքը կօգնի զենքով և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներով։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասը, գրում է The Times-ը։

Դիվանագետն ասել է, որ եթե բռնապետ Պուտինին հաջողվի հասնել նոր տարածքային նվաճումների, նա «անհաշվելի նոր տառապանքներ կպատճառի ամբողջ Եվրոպային»։

«Սա համապարփակ պատերազմ է, քանի որ Ուկրաինայի հաղթանակը ռազմավարական հրամայական է բոլորիս համար», – ասել է Թրասը։

Միևնույն ժամանակ, նախարարը խոստովանել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել «հինգից տասը տարի», և Պուտինը կարող է զանգվածային ոչնչացման զենք կիրառել՝ հուսահատ փորձելով դուրս գալ ռուսական փակուղուց։

Նախարարը նաև նշել է, որ անհրաժեշտ է Պուտինին զրկել Ուկրաինայում իր հաղթանակը հայտարարելու և պատերազմն իրեն անհրաժեշտ աշխարհակարգը հաստատելու համար որպես կատալիզատոր օգտագործելու հնարավորությունից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ