Բրիտանիայի Ներքին գործերի նախարարը մեղադրվում է գերատեսչության աշխատակցի նկատմամն հետապնդում իրականացնելու մեջ, այս մասին հայտնում է The Guardian-ը։
Ավելի վաղ BBC- ն հայտնել է, որ Ներքին գործերի նախարար՝ Փրիթի Փաթելը առանց պատճառի բղավել է իր օգնականի վրա և հետո նրան ազատել աշխատանքից։ Նա իր օգնականին հրամայել է «անհետանալ» և «կորել աչքից»: Հիշեցնենք, որ այս դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերին, և դատարան դիմելու սպառնալիքից հետո Փաթելի նախկին օգնականը 25.000 ֆունտի չափով կառավարական վճար էր ստացել։ Տեղի ունեցած միջադեպից հետո գերատեսչության այդ աշխատողը տուժել է թմրանյութերի մեծ քանակից։
Փաթելի օգնականը նախորդ շաբաթ է դուրս եկել աշխատանքից Փաթելին մեղադրելով իրեն հետապնդելու, իսկ գերատեսչությունում վախի մթնոլորտ ստեղծելու համար։ Այս ամենից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը հրամայել է հետաքննել Փաթելի նախկին օգնականի Ֆիլիպ Ռատնեմի նկատմամբ հետապնդումները և նախարարների կաբինետը հետաքննություն է սկսել մեղադրանքների հետ կապված։