fbpx
Աշխարհ

Վրաստանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ համագործակցել, «որն իրեն այդպես է պահում օկուպացիոն գծում»

Այս մասին Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Բի-Բի-Սիի ռուսական ծառայությանը, փոխանցում է Newmag֊ը։

«Քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր գործողություններն օկուպացիոն գծում, որտեղ օրական մարդ են առևանգում, և քանի դեռ այդ գիծը մշտական վտանգ է ներկայացնում, քանի դեռ սողացող օկուպացիա է իրականացվում դեպի մեր տարածքի խորքն՝ ավելի ու ավելի մոտենալով Թբիլիսիին, չեմ կարծում, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը հնարավոր է», – հայտարարել է Զուրաբիշվիլին։

Մոսկվայի և Թբիլիսիի միջև երկխոսության վերականգնմանը խանգարող գործոնների թվում նա նշել է նաև Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականությունը։

Ըստ նրա՝ Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսություն վարել, սակայն՝ Արևմուտքի պարտադիր մասնակցությամբ։

«Եթե Արևմուտքը՝ Եվրոպան, և մեր ամերիկացի գործընկերները երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ ինչ-որ ձևով, մենք այդտեղ կլինենք և ուշադիր կվերահսկենք իրավիճակը, որպեսզի չտուժեն մեր սկզբունքները, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը», – հայտարարել է Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանն այսօր եվրոպամետ երկիր է։

«Մենք Արևմուտք ենք, մենք Եվրոպա ենք», – ընդգծել է նա։ Ըստ Զուրաբիշվիլիի՝ ինքը եվրոպամետ նախագահ է լինելու և չի պատրաստվում Ռուսաստանի և Եվրոպայի միջև հավասարակշռության ձգտել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ