Աշխարհ

Հունաստանը Թուրքիային մեղադրել է անլեգալ միգրանտներին սպառազինելու մեջ

Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Թակիս Թեոդորակիսը շաբաթ օրը մեղադրել է Թուրքիային անլեգալ միգրանտներին դաժանաբար և անբարո կերպով սպառազինելու մեջ, տեղեկացրել է Kathimerini-ն։

Skai TV-ի հեռուստաալիքի եթերում Թեոդորակիսը տեղեկացրել է, որ միայն օգոստոսին 40 000 անլեգալ միգրանտ փորձել է հատել Հունաստանի սահմանը Էվրոսով, իսկ տարեսկզբից այդ թիվը հասել է 150 000-ի։

«Մեր ուղերձն այն է, որպեսզի ոչ ոք անլեգալ չհատի Էվրոսը, մենք դա թույլ չենք տա,- ընդգծել է նա։- Հունաստանը օրը 24 ժամ պահպանվում է ոստիկանության և բանակի կողմից, և Էրդողանը պետք է նկատի ունենա սա»,- ասել է նա։

Կասկած չկա, որ հազարավոր միգրանտների հոսքն ուղղվում է թուրքական կողմից, ավելացրել է նա՝ կանխատեսելով, որ դա կշարունակվի այն բանի համար, որպեսզի շանտաժի ենթարկեն Եվրոպային և Հունաստանին։ Թեոդորակիսը նշել է, որ Հունաստանն իրականացնում է Էվրոսի սահմանների պաշտպանության այսպես կոչված «Ակրիտաս» պլանը՝ ավելացնելով, որ եվրոպացիները պետք է օգնեն այդ ջանքերին։

Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները միշտ աչքի են ընկել լարվածությամբ։ Իրավիճակը սրվեց 1974-ից, երբ Անկարայի ներխուժման հետևանքով Կիպրոսի հյուսիսային մասը հայտնվեց Թուրքիայի վերահսկողության տակ։

Լարվածության հերթական փուլն սկսվել է 2020թ., երբ Անկարան սկսեց հետախուզել Կիպրոսի ափերի գազի հանքավայրերը։

Այդ ժամանակվանից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մշտապես սպառնալիքներ է հնչեցնում Հունաստանի հասցեին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ