Այս ամառ Մեքսիկական ծոցում կարող է հայտնվել դիտարկումների պատմության մեջ ամենամեծ մեռյալ գոտիներից մեկը և տարվա մեջ մոլորակում ամենախոշորը: Այս մասին հաղորդում է Americaru-ն:
«Մեռյալ գոտին» վայր է, որտեղ օվկիանոսում առկա է ամենաքիչ քանակությամբ թթվածին: Նման ջրում կյանքի գոյությունն անհնար է, և մեծ մակերեսի վրա անհետանում է կենդանի ամեն ինչ: Գիտնականները տասնամյակներ շարունակ հետևում են մեռյալ գոտիների ի հայտ գալուն, և այս ամառ, նրանց կանխատեսումների համաձայն, Մեքսիկական ծոցում կհայտնվի աշխարհում ամենախոշոր մեռյալ գոտին:
Մեռյալ գոտիներն առաջին անգամ այս շրջանում նկատել են 1970-ական թվականներին, և այդ ժամանակից սկսած դրանց չափերը մեծանում են: Լուիզիանա նահանգի համալսարանի գիտնականները կանխատեսում են, որ հուլիսին օվկիանոսի մոտ 8 717 քառակուսի մղոն կյանքի համար ոչ պիտանի կդառնա: Սա գրեթե հավասար է Նյու Ջերսի նահանգի չափերին:
Այս ամռանը մեռյալ գոտին կընդգրկի շրջաններ, որտեղ սովորաբար գործում են ձկնորսական նավերը, և դրանք ստիպված կլինեն որսի համար օվկիանոսով ավելի հեռուն գնալ: Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ օվկիանոսում թթվածնի մակարդակը 50 տարում 2 տոկոսով նվազում է: