ԿՈՆԿԱԿԱՖ-ի կիսաեզրափակչում Հայիթիի հավաքականը մրցել է Մեքսիկայի հետ և պարտություն կրել նվազագույն հաշվով: Հանդիպումը տեղի է ունեցել Գլենդելում և ավարտվել մեքսիկացիների հաղթանակով՝ լրացուցիչ ժամանակում խփած մեկ գնդակի շնորհիվ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի` 0:0 հաշով, սակայն լրացուցիչ ժամանակի 3-րդ րոպեին Մեքսիկայի հավաքականի հարձակվող Ռաուլ Խիմենեսն անվրեպ իրացրել է իր վաստակած 11-մետրանոցն ու հաղթանակ պարգևել իր թիմին:
Նշենք, որ Հայիթիի հավաքականի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ալեքս Քրիստիան Ջունիորը:
Այս հաղթանակի շնորհիվ Մեքսիկան դուրս է եկել ԿՈՆԿԱԿԱՖ-ի եզրափակիչ, որտեղ կխաղա կիսաեզրափակչի մյուս՝ ԱՄՆ-Ճամայկա զույգի հաղթողի հետ: Այս հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին: