Մեզ համար բարոյական անհրաժեշտություն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Սենատոր

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարին (Համագումար) ուղղված նամակում Սենատի Արտաքին հարաբերությունների Հանձնաժողովի ավագ անդամ Ռոբերտ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) ողջունեց Համագումարին իր 2019թ. Ազգային քարոզչական կոնֆերանս և Գալայի կապակցությամբ և կրկին հայտնեց իր նվիրվածությունը Հայոց ցեղասպանության հաստատմանը և աջակցությանը Արցախի ժողովրդին:

«Ես շատ բարձր եմ գնահատում Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը և այս երեկոյի Գալան հիշեցնում է, թե ինչ ազդեցիկ են ձեր ջանքերը Միացյալ Նահանգների ու Հայաստանի Հանրապետության միջև ամուր կապեր զարգացնելու գործում», – ասաց ավագ անդամ Մենենդեզը:

«Հիշելով 1970-ականները՝ Ամերիկայի հայկական համագումարի կողմից ամերիկյան հասարակությունում ամերիկահայերի ձայներ ներկայացնելը անգնահատելի դեր է խաղացել հայկական հարցերում կոնգրեսական և հանրային ներգրավվածության խթանման գործում: Այդ ներգրավվածությունը նպաստել է Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև ամուր համագործակցության՝ ի շահ երկու երկրների: Անկախությունից հետո Հայաստանի շատ առաջընթացներ՝ ազատ շուկայական տնտեսություն զարգացնելուց մինչև ժողովրդի կողմից դեմոկրատական արժեքների աճող ընդունումը, իրենց հաջողությամբ մասամբ պարտական են Ամերիկայի հայկական համագումարի պես կազմակերպությունների եռանդուն աջակցությանը»:

«Մեզ համար բարոյական անհրաժեշտություն է ճանաչել Հայոց ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի դեմ իրականացված վայրագությունները և ես կօգտվեմ ամեն հնարավորությունից՝ քարոզելու Ամերիկայի կողմից ցեղասպանության ճանաչման համար: Ես հպարտորեն կանգնած եմ ամերիկահայ համայնքի կողքին շատ վճռական հարցերում, օրինակ՝ պայքար Լեռնային Ղարաբաղի ժողովրդին շարունակական մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար»,- հավելեց նա:

Սենատոր Մենենդեզը եզրափակեց. «Ես հոգով ձեզ հետ եմ այս երեկո, երբ դուք փառաբանում եք հայ-ամերիկյան գործընկերությունը և Ամերիկայի հայկական համագումարի անփոխարինելի աշխատանքը: Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներում ու Հայաստանում ժողովրդավարության ձեր անսասան աջակցության և այն աշխատանքի համար, որ դուք կատարում եք ամերիկահայերի շահերը Կոնգրեսում և ամբողջ երկրով մեկ լսելի դարձնելու համար: Ինձ համար օրհնություն է եղել աշխատել Ամերիկայի հայկական համագումարի հետ իմ աշխատանքային գործունեության ընթացքում և ես ակնկալում եմ շարունակել այդ համագործակցությունն ապագայում»:

Ամերիկայի հայկական համագումար

Ամենաթարմ