ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սոչիում Մայք Պոպեոյի և Սերգեյ Լավրովի հանդիպումից առաջ խոսակցություն է ունեցել ԱՄՆ թիկնազորի հետ: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երբ սպասում էին ղեկավարներին, ԱՄՆ անվտանգության ներկայացուցիչներից մեկը հարցրել է, թե ով է Լավրովի մեքենայի դուռը բացելու:
Իսկ Զախարովան պատասխանել է.
«Ինքնուրույն գլուխ կհանի: Դե, մեզ մոտ դեմոկրատիա է»,- սարկազմով պատասխանել է Զախարովան:
