fbpx
Խորհրդարան

Մեզ մոտ պետական լեզուն հայերենն է, դուք օտարալեզու փաստաթղթեր եք ներկայացնում. պատգամավորը՝ Գոռ Հովհաննիսյանին

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանը, ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանին դիմելով, նշեց՝ ներկայացված փաստաթղթերն անգլերեն և գերմաներեն են, ապա հարցրեց.

«Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին, որ թե՛ հանրապետության նախագահին, թե՛ ԱԺ-ին օտարալեզու փաստաթղթեր եք ներկայացնում, եթե Ձեր ելույթում պետական մարմինների նկատմամբ հարգանքի մասին եք խոսում: Մեզ մոտ պետական լեզուն հայերենն է»:

Հովհաննիսյանը նշեց, որ երկրորդ անգամ ներկայացրել է հայոց լեզվով համառոտ թարգմանությունը, որ ինքն է արել:

«Այսինքն՝ թարգմանությունը կա ու կարելի է ծանոթանալ»,- նշեց նա:

Ինչին Ծառուկյանն արձագանքեց.

«Այսինքն՝ ընդունում եք, որ այդտեղ բացթողում է արվել, որովհետև դժվար իմանաք՝ պատգամավորներից քանիսն են տիրապետում գերմաներենին ու անգլերենին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ