fbpx
Կառավարություն

Մեզնից կախված ամեն ինչ կանենք, որ ստորագրենք խաղաղության պայմանագիր․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանեց հարցին, թե որն է այն կարմիր գիծը, որի դեպքում Հայաստանը չի ստորագրի խաղաղության պայմանագիր։

«Կարմիր գիծը, եթե տեքստը չհամապատասխանի ՀՀ պետական շահերին»,- ասաց Փաշինյանը։

Փաստաթուղթ, ըստ Փաշինյանի, այս պահին չկա։

«Եթե լիներ փաստաթուղթ, կասեի՝ ստորագրել եմ կամ պատրաստվում եմ ստորագրել։ Պրոցեսն այսպիսին է. մենք մեր արձագանքներն ուղարկել ենք Ադրբեջանին և դեռ պատասխան չենք ստացել։

Մենք պատրաստ ենք ստորագրել և մեզնից կախված ամեն ինչ կանենք, որ ստորագրենք խաղաղության պայմանագիր»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ խնդիրը հիմա ոչ միայն թղթի բովանդակությունն է, այլև այն իրագործելու մեխանիզմը։

«Նոյեմբերի 9-ին էլ ստորագրված թուղթ ունենք, բայց այսօր փաստն այն է, որ դա չի կատարվում։ Այսինքն՝ միայն թուղթ ստորագրելը բավարար չէ»,- ասաց Փաշինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ