ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, ստորագրել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հայկ ՄՀՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից», ասված է հրամանգրում։
Վերջինիս էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
