Մի 20 տարի հետո երևի կստացվի էլի Հայաստանում համերգը. Իեն Գիլանը և Թոնի Այոմին մասնակցել են Rock Aid Armenia-ին

Ամենադիտվածներ

Լեգենդար ռոք երաժիշտներ Թոնի Այոմին և Իէն Գիլանը հունիսի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել են Rock Aid Armenia ծրագրի 30 ամյակին նվիրված հանդիպմանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նախարար Արայիկ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում հանդիսատեսները կարողացել են հարցեր ուղղել երաժիշտներին: Հաղորդավար Եգոր Գլումովը հարցրեց, արդյո՞ք խմբերի մասին ֆիլմեր նկարահանվելու են: Երաժիշտները տեղեկացրին, որ BBC-ն 8 մասից բաղկացած ֆիլմ է պատրաստվում նկարահանել:

Թե երբ լեգենդար երաժիշտները համատեղ համերգ կունենան Հայաստանում հարցին, նրանք կատակեցին.

«Առաջին անգամվա համար մի 15-20 տարի պետք եկավ, մի 20 տարի հետո երևի կստացվի էլի»:

Թոմ Այոմին նաև նշեց, որ Հայաստանում սքանչելի տաղանդավոր երիտասարդներ կան:

«10 տարի այստեղ չեմ եղել և սքանչելի է ձեզ հետ գտնվել Հայաստանում: Մենք հավատում ենք Հայաստանին և համարում, որ հայ ժողովուրդը ֆանտաստիկ ժողովուրդ է: Հայաստանում տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ կան, մենք այսօր առիթ ունեցանք մի քանիսին տեսնելու, ֆանտաստիկ կիթառահարներ կան»:

Հանդիպման վերջում Գիլանը նաև սիրո յուրահատուկ խոստովանություն արեց.

«Դժվար է խոսել, երբ մեկին սիրում ես, բայց երկար ժամանակով բաժանված ես: Ինչպե՞ս խոսքերով դա արտահայտես: Մի երգ կա, որն ունի այսպիսի տող՝ հոգիները, որ իրար հպվել են, ընդմիշտ մնում են միահյուսված: Այդ նախադասությունը հենց իմ մտքին է գալիս, ես մտածում եմ Հայաստանի մասին»:

Ամենաթարմ