Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Վանո Սիրադեղյանի նկատմամբ վերջինիս վերաբերմունքի, ռուսական ազդեցության ու ինքնիշխանության մասին։
- ԱՄՆ-ն ողջունել է Փաշինյան-Ալիև բրյուսելյան ուղիղ շփումները
- Եթե չենք կարողանում Եվրոպայից հաղթաթղթերով վերադառնալ, դա կարող է էժան չարժենալ․ Այվազյան
«Նիկոլը Վանոյի մահվանից հետո տված հարցազրույցում հնչեցրեց իր քաղաքական գնահատականը Վանոյի մասին: Թեկուզ կցկտուր էր, ինչպես 2018 թվականի շարժման և մեկ ասուլիսի ժամանակ, ինչպես իր ցավակցական ուշացած հայտարարությունն էր, սակայն պարզ էր շատ բան: Նա Վանոյին քաղաքական վտարանդի չի համարել նախկինում, այլ այդպես էր պետք նախկինում ասել, որպեսզի ստանար Վանոյի շրջապատի ու համակիրների բարեկամեցողությունը: Բայց հիմա իր մոտեցմանը չեմ անդրադառնա կամ գնահատական տա, այդքանն էլ հերիք է, այլ մեկ այլ շատ կարևոր բանի:
Եթե առաջ մարդիկ կարծում էին, թե նա եկել է ՀՀՇ-ական դպրոցով դեպի քաղաքական դաշտ, և դա միգուցե այդպես է, ապա այլևս պարզ է, որ նա չի ներկայացրել այդ քաղաքական դպրոցը, գլխավորապես վանոյական մասով, այլև քաղաքական դաշտում դերակատարում է ստացել ու ստաձնել է նախկինների վարած քաղաքականությունը: Դրա համար էլ նա մերժեց «իզմերը» և Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղության փոփոխությունը՝ խոստանալով ինքնիշխանություն, ինչն անհամատեղելի էր վերոգրյալ երկուսի հետ:

Նախկինները ռուսական հատուկ ծառայությունների հետ ձեռձեռի տված չհանդուրժեցին մեր պետության խնդիրները բարձրաձայնողի կծուլեզու ներկայությունը, առողջ դատող մարդկանց մոբիլիզացնողի նրա կարևոր կերպարը: Նույնը շարունակեց Նիկոլը: Հետևաբար չի կարող Նիկոլը ներկայացնել անկախության համազգային շարժումը, պետականության ստեղծումը, որի ասպետը, ինչպես կասեր Վազգեն Սարգսյանը, Վանոն էր: Այս ամենը մեծ հանգամանք էր վերադարձի համար, ավելի ճիշտ վերադարձի դռները փակ պահելու:
Այստեղ է կայանում Նիկոլի ֆենոմենը, և մտորելու տեղ տալիս՝ արդյո՞ք 18-ին հեղափոխության ցանկություն է եղել, թե՞ ընդամենը իրավիճակ փոխվելու, ինչպես ասեց վարպետը իր հայտնի խոսքում: Որն այդպես էլ չընկալվեց ու չգործեց որպես հեղափոխություն: Հուսամ, որ հենց ինքն էլ է շիտակ սկսել մոտենալ այդ հարցին:

Եվ վերջում հավելեմ՝ Հայաստանում միայն մեկ դեպքում կարող է հեղափոխություն, ազատագրում ու ինքնիշխանություն լինել, երբ որ չեզոքանա ռուսական գործոնի ճնշումը մեր գիտակցության վրա և զուգահեռ դրա ազդեցությունները մեր պետության վրա: Իսկ դրա համար առաջին բանը արտաքին հարաբերությունների և արևմտյան գերտերությունների հետ ռուսականի միջև բալանսավորում ստեղծելն է, ինչի հնարավորությունը մինչև հիմա շարունակվում է մսխվել: Այլ պարագայում մենք մնալու ենք այն Հայաստանում, ինչն այսօր հին ռեյլսերի վրա փորձում են կառուցել»,- գրել է Այվազյանը:

