Ապրիլի 30-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Նպատակը կանգառ-կայանման խախտումներ կատարած և հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում կայանված տրանսպորտային միջոցներ հայտնաբերելն էր։
Ըստ աղբյուրի՝ հայտնաբերվել է նման մի քանի մեքենա, իսկ բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Մի մեքենա էլ տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու մեքենան չկայանել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում կամ թեքահարթակների դիմաց։