«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր և համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է.
«Ազգային Ժողովի սիրելի պատգամավորներ,
1. Նվազագույն աշխատավարձը սահմանում եք դուք և ոչ Կառավարությունը: Երբ դուք գրում եք «կառավարությունը որոշեց», դուք դրանով իսկ նսեմացնում եք պետությունում որոշումների կայացման ձեր իսկ դերը:
2. Նախագծի հեղինակը ձեր իսկ գործընկերներ Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանն են, և քանի դեռ իրենք չորոշեն նախագծում 63 հազարը դարձնել 68, դուք չեք կարող պնդել, որ նվազագույնը կդառնա 68 հազար: Նախագծում փոփոխություն կարող է իրականացնել միայն դրա հեղինակը և ուստի կառավարության կարծիքի վրա հիմնվելով մի նսեմացրեք հեղինակ-պատգամավորների դերը:
3. Լավ կանեիք ձեր ՖԲ էջերը իրարից ինչ-որ բաներ copy-paste անելու փոխարեն օգտագործեիք կոնկրետ երևույթների ու նախագծերի մասին ձեր դիրքորոշումն արտահայտելու համար: Մի նսեմացրեք ձեր հրապարակային խոսքի արժեքը»:
Հիշեցնենք՝ հունիսի 27-ին նիստի ընթացքում Կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձի չափը մինչև 68 000 դրամ սահմանելու մասին նախագծին:
https://www.facebook.com/danioanis/posts/10218246258844954

