Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ քաղաքապետարանից մի քանի լավ նորություն կա։
«Մի քանի լավ նորություն քաղաքապետարանից.
Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ որոշում կա՝ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել 20 տոկոսով:
Քաղաքի բյուջեից շուրջ $1 միլիոն է հատկացվել՝ քաղաքացիների ներկայացրած ծրագրերի իրականացման համար: Գաղափարը, պարզ ասած, հետևյալն է. քաղաքապետարանի օնլայն հարթակում յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել քաղաքի զարգացմանը, բարեկարգմանը վերաբերող ծրագիր (մաքրում, բարեկարգում, պուրակների կառուցապատում, ինովացիոն ծրագրեր և այլն, և այլն), նաև օնլայն քվեարկության արդյունքում ընտրվում են ծրագրերն ու իրականացվում են: Այսինքն՝ քաղաքացին հնարավորություն է ստանում անմիջականորեն տնօրինել քաղաքի բյուջեն: Սա, ըստ էության, քաղաքապետի՝ ուղիղ դեմոկրատիայի գործիքները կիրառելու ծրագրի գործնական իրականացման քայլերից մեկն է», – ասված է գրառման մեջ։