Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու այսօրվա նիստում խոսեց 211 նոր ավտոբուսների մասին, որոնք Չինաստանից արդեն հասել են Երևան։
Նա նշեց, որ բոլոր ավտոբուսները հասել են, ոչ մի խնդիր չկա, միայն թե՝ ավտոբուսներից 4-5 հատը մի փոքր վնասվել են, բայց դրանք աննշան վնասներ են, որոնք պետք է կարգի բերվեն։
Մարությանն ասաց, որ դրանից հետո տրանսպորտային միջոցները լիցենզավորման փուլերով են անցնելու, իսկ հանձնում-ընդունումից հետո արդեն անցնելու են շահագործման։
Քաղաքապետի խոսքով՝ շահագործման մեկնարկի կոնկրետ ժամկետներ սահմանված չեն։