fbpx
Հասարակություն

Վթարային ջրանջատումներ Հայաստանի մի շարք վայրերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 18-ին ժամը 18:00-ից մինչև հուլիսի 19-ը 15:00-ն կդադարեցվի Դիլիջան քաղաքի Շամախյան, Կալինինի, Այգեստան, Մոլդովական, Վ.Անանյանի, Սպանդարյան, Հ.Թումանյանի, Տ.Պետրոսյանի փողոցների ջրամատակարարումը:

հուլիսի 19-ին ժամը 08:00-20:00-ն կդադարեցվի Սևան քաղաքի Էներգետիկների, Գործարանային, Խաղաղության, Կոմիտասի, Սարգիս Սևանցու, Բաբաջանյանի, Գրիբայեդովի փողոցների, Սայաթ իՇԵՆՔ 19, 25 շենքերի, Նալբանդյան 40-65 շենքերի, Նաիրյան 168-187 շենքերի, Շինարարների 3, 5 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ